Խայտառակություն է նման ձևակերպումներ տալը. լուրջ արտադրական հզորություններ են ստեղծվել Հայաստանում, մոտավորապես մինչև 30 միլիոն դոլարի սարքավորումներ են ձեռք բերվել, որը պետք է գեներացիա ապահովի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ Հայաստանը ոսկու և ադամանդի տարանցիկ երկիր է դարձել, որը ՀՀ տարածքով գնում է Արաբական էմիրություններ, եւ այդտեղ ինքը այդտեղ մեծ շահեր ունի:

«Այնպես ստացվեց, որ 2022 թվականից հետո դժվարություններ առաջացավ ՌԴ-ում, և ինչ-որ պահի սկսեցին ոսկին ավելի լավ գներով առաջարկել: Գործարանը սկսել է ավելի լավ աշխատել, սկսել է նոր շուկաներ մտնել, նոր շուկաներում սկսել է կայուն տեղ գրավել։

Ոսկու մի մասը, դա կարող է շատ չնչին մասն է, Հայաստանով եկել գնացել է: Հայաստանում կարգ ընդունվեց, որ պետք է ամեն մի X գրամի համար X գումար վճարվի, այդ գումարը գնում է բյուջե: Մարդը, որ այդ ոսկին Հայաստանով տարել է ուրիշ երկրներ, Հայաստանի տուրքը վճարել է: Գրում են՝ «կեղտոտ ոսկի», բայց ոսկին ոմի պատժամիջոցով արգելված չէ։ Դրա շնորհիվ իր արտադրական հզորությունները մեծացրել է, հարյուրավոր միլիոնների շրջանառություն է ունեցել, հազարավոր ընտանիքներ ապրել են դրանով, աշխատավարձ են ստացել, ավելի որակով են սկսել արտադրել, դարձել են ավելի մրցունակ կառույց: Դա նշանակում է, որ ինքը ապագայում նույնպես կարող է տարբեր շուկաներում իր տեղը ունենալ: Պետք է գնան, խոնարհվեն արտադրողի առջեւ, փոխարենը գրել են «կեղտոտ ոսկի»:

Ինչ վերաբերում է պնդմանը, թե ինքը դրանից գերշահույթներ է ստացել, Սուքիասյանն ասաց. «Իսկ գերշահութը ո՞վ է հաշվում, ամեն ինչ օրինական է, ոսկին գին ունի, առել են, արտադրանքի վրա ծախսը գին ունի, վաճառքն էլ գին ունի, ի՞նչ գերշահութ: Գերշահութ է, ավելի լավ, թող գերշահութ լինի, ավելի շատ գումար վճարեն»: