Դիվանագիտական հարաբերություններ ունենալ-չունենալը կապ չունի, Թուրքիայի քաղաքացիները այդ երկրին արտահանձնվել են բոլոր ներքին ընթացակարգերը պահելով: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը արտահանձնել երկու թուրքերի՝ չունենալով դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ:

Ինչ վերաբերում է նրան, թե ովքեր են եղել այդ թուրքերը, նա ասաց. «Նրանք երկուսն էլ անձինք էին, որ հետախուզման մեջ էին, այդ թվում ինտերպոլի միջոցով: Նրանք քիչ ժամանակո չէին եկել Հայաստան»: