Այսօր՝ հունվարի 27-ին, Երևանի Կոնֆուցիուսի ինստիտուտում տեղի ունեցավ Չինական Նոր տարվա տոնակատարություն, որը կազմակերպել էր Հայաստանում Չինաստանի դեսպանությունը։

Տոնի կապակցությամբ մասնակիցներին շնորհավորել է Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինգը։

Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը, իր հերթին, նույնպես հայ և չին ժողովրդին մաղթեց բարեկամական հարաբերությունների հետագա զարգացում։

Նա ասաց, որ տոնի կապակցությամբ հաղորդակցությանը զուգահեռ կկազմակերպվի թեյի արարողություն, ներկաները թղթից կպատրաստեն տարբեր նախշեր՝ ինչպես ավանդական է չինական մշակույթի համար։

Սարգսյանը հույս հայտնեց, որ հայ-չինական հարաբերությունները կշարունակեն զարգանալ։

Նշենք, որ 2025 թվականը Չինաստանում օձի տարի է։