Այսօր՝ հունվարի 28-ին, Բանակի օրվա կապակցությամբ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Վաղ առավոտից պանթեոնի ամբողջ տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացնում ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև քաղաքացիական հագուստով անձինք՝ ՊՊԾ աշխատակիցները:

Մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված նաև «Եռաբլուրի» մուտքի մոտ՝ ավտոբուսներով: Նաեւ մեծ մեքենաներ են բերվել, որոնք սովորաբար օգտագործբվում են մարդկանց բերման ենթարկելու ժամանակ:

Այստեղ են ժամանել արդեն հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ: