Վաղն է իմ որդու բանակ գնալու օրը, այսօր ուղղակի բանակի օրն է, որոշեցի առավոտից գալ իմ երեխու մոտ, իմ երեխու հետ նշեմ, հետո իմացա, որ սատանա է գալու Եռաբլուր, մտածեցի, որ գամ, գոնե իմ երեխու շիրիմի մոտ լինեմ, գոնե չգան, չպղծեն երեխու շիրիմը, մինչև կհասկանանք ինչ ենք անելու: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայողներից մեկի հայրը:

«Ես ժամը 5-ից այստեղ եմ եղել, իրենք արդեն մեքենաների մեջ նստած, տաքանում էին, խոդ էին տալիս ավտոները: Իրենք եսիմ ժամը քանիսից էին արդեն այստեղ, հետո եկան, շներով սկսեցին այսպես իջնել, ուժեղացնել ծառայությունը:

Ինքը միշտ այդպես պախկված պիտի գա, պախկված էլ գնա։ Ինքը գիտի, որ չունի ուրիշ տարբերակ, չի կարող ուրիշ ձևի գա: Մեկ է՝ գալու է իր պատասխան տալու օրը, այդ ժամանակ տեսնեմ ինչքան մարդով է գալու, ոնց է գալու Եթե ինքը մտածում է Գարիկ Գալեյանին կամ ուրիշ մեկին կալանավորելով կարող է մեզ վախացնի, հիասթափեցնի, չի լինելու այդպիսի բան։ Ես մինչև իմ կյանքից վերջ իմ երեխու արյան պատասխանը ստանալու եմ: Ես ես այն ծնողը չեմ, որ ծախեցի ու ասենք այդպես գնաց իմ երեխան, ամեն ինչը մոռացվեց: Իր ասած, այդ բամբակի մեջ մեծացրած երեխեքը  իրենց նման համբալներին կյանք են պարգևել, որ այսօր իրենք գոյատևում են, լափում են, ապրում են, դա էս երեխեքի շնորհքն է: Ես ուզում եմ ասել այդ գլխավոր համբալին, որ ինքը պատասխան է տալու այս երեխեքի կյանքի համար»,-ասաց նա: