Որ այն հին կադրերը տեսնում եմ՝ Սասուն Միքայելյանը Վազգենի հետ կռված այդ տարիները, մեկ էլ հիշում եմ Սասուն Միքայելյանի այսօրվա վարքագիծը, ուղղակի ափսոսանք եմ ապրում, նեուժելի այդ մարդը ուրացավ այն օրերի, այն հսկա տղերքի արածը, ու այսօր եկել է մի ինչ-որ մարդու ասածով, բառեր է կրկնում: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիկ Սահակյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի  հայտարարությանը, թե հիամ բանակցություններ են ընթանում, պետք է խելոք պահենք մեզ:

«Ի՞նչ դիվանագիտություն, ի՞նչ բան ուժեղի հետ են հաշվի նստում: Սասուն, դու մտածի, որ երկիրդ ուժեղանա, զենք գնեն: Եթե մարդը չի հասկանում, որովհետեւ չի էլ ծառայել, դու ասա, ուշ չի, ասա, գոնե այս եղածը փրկելու համար:

Ղարաբաղը կորցրինք, հիմա Հայաստանի վրա՞ եք ստավկա դրել, Հայաստանն եք կորցնում։ Եթե այս ձևով շարունակվեց, մենք ունենալու ենք Երևան Հանրապետություն՝ Երևան մայրաքաղաքում, թող երևանցին չմտածի, որ իրենց տուն չեն մտնելու»,- ասաց Վահիկ Սահակյանը: