«Փետրվարի 1-ից որոշել ենք ներդնել նոր ուղևորատոմս. մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է 2025 թվականի ընթացքում»։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը հնարավոր է ենթարկվի փոփոխության յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով՝ միմիայն շարունակական բարեփոխումների արդյունքում»,-ասել է նա։

Տիգրան Ավինյանը նշել է, որ բացի այդ, նախատեսվում է հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարեցնել ևս մեկ ամսով:

«Եթե դուքն գնել եք մեկամսյա փաթեթ՝ հունվար կամ փետրվար ամիսներին, ստանում եք միանգամից երկու ամսվա փաթեթ։ Եթե գնել եք եռամսյակային կամ տարեկան փաթեթներ, ստանում եք հավելյալ մեկ ամիս»,-ասել է նա։