Կոնստրուկտիվ քննարկում էր և կարևոր է բոլորիս համար: Այս մասին անհայտ կորածների ծնողների հետ ԱԺ-ում հանդիպումից հետո ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Մեկ ամիս հետո հանդիպում է տեղի ունենալու, բայց արդեն որոշակի լուծած խնդիրներով: Իհարկե, կան ծնողներ, որ բավարարված չեն, ի վերջո որդոկորույս են, կամ անհետ կորածի ծնողներ են, որոնք օր առաջ ուզում են խնդիրների լուծում: Ինձ թվում է, որ էս ամենի մեջ պետք է սիրտ ու հոգի դրվի եւ անելիք ունենք ու կանենք, եթե կարելի է մի ճակատագիր փրկել, ուրեմն ամեն ինչ պետք է դրվի այդ ճակատագիրը փրկելու համար»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովը բարձրաստիճան պաշտոնյանների մասնակցությամբ 1 ամիս անց կրկին կհանդիպի անհայտ կորածների ծնողների հետ: