Լուկաշենկոյի հետ իմ բանավեճը ավարտվել է, ես Լուկաշենկոյի հետ բանավեճի բան այլևս չունեմ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպես կմեկնաբանի Բելառուսի նախագահի վերջերս արած հայտարարությանը, թե 2020-ի պատերազմում մեղավորը Հայաստանն էր, որ իբր Ադրբեջանը պրագմատիկ մոտեցում ուներ, պատերազմ չէր ցանկանում, եւ որ դուք կործանում եք Հայաստանը:
«Կներեք, ամենայն հարգանքով ձեր նկատմամբ, հանկարծ սխալ չմեկնաբանեք»,- հավելեց նա՝ դիմելով հարց տվող լրագրողին:
Հիշեցնենք, որ Երևանի և Մինսկի միջև դիվանագիտական սկանդալը ծագեց Ադրբեջանի նախագահ Ալիևին այցելելու ժամանակ Լուկաշենկոյի աղաղակող հայտարարություններից հետո։ Փաշինյանն էլ հայտարարել է, որ քանի դեռ Լուկաշենկոն է Բելառուսի նախագահը, ինքը այդ երկիր չի այցելի:











