ԱՄՆ այցի հիմնական առիթը կրոնական ազատությունների գագաթաժողովին մասնակցելն է, այնտեղ արողակարգային միջոցառում կա, իսկ ԱՄՆ նախագահի հետ հանդիպում նախատեսված չի. այս պահին մենք ծրագրում նման կետ չունենք։ Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց շատ կարևոր այց է: Ես խորհրդակցել եմ նաև գործընկերների հետ և եկել ենք այն եզրակացության, որ պետք է անպայման գնալ և մասնակցել: Էլի միջոցառումներ կան, որոնց մասնակցելու հրավերներ ունենք, որոնց մի մասը, ոնց որ թե, համընկնում են, ցավոք պիտի ընտրենք, թե որ միջոցառմանը մասնակցենք»,-ասաց նա: