Երբ որ հիմք ենք վերցնում Խորհրդային Միության սահմանները, բոլոր տարածքային վեճերը դառնում են անհնար: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վրաստանի հետ եւս սահմանազատման գործընթաց սկսելուն:
Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում են ակտիվացնել Վրաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը:











