«Ընըանեկան փոդքասթի ստուդիայի ձևավորումն իրականացվել է մեր անձնական միջոցներով. 700 հազար դրամ է ծախսվել»։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Որտեղի՞ց մեզ 700 հազար դրամ։ Մեր անձնական միջոցներից՝ աշխատավարձից։ 2024 թվականին Աննայի սեփականությունը հանդիսացող Կինո Հայրենքի մեր բնակարանը վաճառել ենք։ Վարչապետի կեցավայրում է տեղի ունենում, նկարահանումն էլ իրականացնում է այն խումբը, որի աշխատանքային պարտականությունը վարչապետի գործունեությունը լուսաբանելն է։ Որքան էլ փոդքասթն ընտանեկան է, բայց դա վարչապետի գործունեության մաս է»,–նշեց Փաշինյանը։