Եգիպտոսում դեկտեմբերի 16-ից սկսված բախումների արդյունում զոհվել է 12 մարդ: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Եգիպտոսի առողջապահության նախարարությունը, տարբեր աստըիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 815 մարդ: Ավելի վաղ հայտնի էր 11 զոհերի մասին:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, դեկտեմբերի 16-ին Կահիրեի կենտրոնում, նախարարների խորհրդի մոտ սկսվել էր ցուցարարների եւ կառավարական շենքերը պահպանող զինվորականների միջեւ:

Ցուցարարները քարեր եւ վառվող հեղուկով շշեր են նետել իրավապահների ուղղությամբ, այրվել են մի քանի մեքենաներ:

Ականատեսները վկայում են, որ անկարգությունների ժամանակ հրազեն է կիրառվել: Եգիպտոսի կառավարող Զինված ուժերի բարձրագույն խորհուրդը պաշտոնական հայտարարություն է տարածել` հերքելով հրազենի կիրառման փաստը:

Դեկտեմբերի 17-ի առավոտյան ոստիկանությունն ու բանակը վերահսկողության տակ են վերցրել Կահիրեի կենտրոնը, Քասր ալ-Այնի փողոցը փակել են երկաթյա արգելափակոցներով: