Տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանքը տոմսի գնի կրկնակին է՝ այսինքն 300 դրամ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:
«Ժողովուրդ ջան, դա ձեր սահմանադրական իրավունքն է, ոչ մեկ չի կարող ավտոբուսում ձեզ հետ մտնել կոնֆլիկտի,փորձել դուրս հանել, ասել՝ ներկայացի, փաստաթուղթ ներկայացրու: Եթե զգում եք՝ օրենքի խախտումով են անում, լայվ մտեք, նկարահանեք, ավտոբուսի վարորդների հետ էլ կոնֆլիկտի մեջ մի մտեք, շնորհակալություն հայտնեք, իջեք»,- ասել է նա:
Նա նաեւ նշեց, որ տրանսպորտում հսկիչների հաստիք չկա, որպեսզի հսկիչներ լինեն, պետք է նոր աշխատակիցներ քաղաքապետարանը ընդունի:











