Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը այսօր՝ փետրվարի 2-ին, տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի ժամանակ քաղաքացիներին հորդորեց  չվճարել, քանի որ թանկացումն օրինական չէ եւ անհիմն:

«Այս թանկացման տակ չկա որեւէ իրական մասնագիտական հաշվարկ, թանկացման իմաստը մեկն է հարստացնել քաղաքային բյուջեն, որը նպաստելու է իրենց կյանքի բարելավմանը, երեւանցուն օգուտ չի տալիս: Եթե ասում են, որ սա արդարացված է, ընդամենը 50 դրամ է, հիշեք, որ ընդամենը 3 օր առաջ դարձավ 50 դրամ, մինչեւ այդ 300 դրամ էր: Միակ պատճառը, որ 300 դրամը դարձավ 150 այն է, որ իշխանությունը հասկացավ, որ հանրությունը դեմ է այդ թանկացմանը»,-ասաց նա:

Հակոբյանը նշեց, որ պետք է բոյկոտել եւ չվճարել, քաղաքացիներն էլ հորդորեց չվճարել. «Ժողովուրդ ջան, մի ամաչեք, հասկանում եմ՝ մի քիչ բարդ է մտնել ավտոբուս, չվճարել, բայց մի ամաչեք, թող իրենք ամաչեն, որ մտնում են ձեր գրպանը: Պատկերացրեք՝ Ավինյանը քարոզարշավի ժամանակ ոչ թե խաբեր, ասեր, ասեք, կանենք, այլ ասեր՝ գալու ենք կամիր գծերը թանկացնենք, տրանսպորտը թանկացնենք, մենքհասրտանանք, ժողովուրդն աղքատանա»,-ասաց նա:

 Ավագանու անդամը նշեց, որ տարածաշրջանում չկա երկիր որտեղ մեկ տոմսի արժեքը համարժեք լինի 300 դրամի, այսինքն ոչ մի հաշվարկ չի արվել, ապիկար որոշում է կատարվել:

Մանրամասները՝ տեսանյութում: