«Ես թոշակառու եմ, դեմ եմ տրանսպորտի թանկացմանը, դեռ 100 դրամն էլ էր շատ թանկ։ Մենք ընտանիքով դեմ ենք թանկացմանը եւ միացել ենք բոյկոտին, չենք վճարում»: Այս մասին այսօր փետրվարի 3-ին, NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց տրանսպորտի թանկացումը բոյկոտող քաղաքացիներից մեկը։
«Պետք է բոլորը միանան, համախմբվեն ու բոյկոտեն, ամեն ինչը թանկացել է, շատ դժվար է ժողովրդի համար: Ինչո՞ւ ես պետք է այս տարիքիս աշխատեմ: Գույքահարկն էլ թանկացել, ես ե3-սենյականոցի համար վճարում էի տարեկան 350 դրամ, հիմա 5 հազար դրամից ավելի եմ մուծում: Աղբի գումարն էլ է թանկացել։ Ես Տիգրան Ավինյանին կասեմ, որ մենակ ինքը չի, որ ուզում է լավ ապրել, բոլորն էլ ուզում են լավ ապրել»,–նշեց քաղաքացին:
Նշենք, որ երրորդ օրն է՝ ինչ շատ քաղաքացիներ շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը:
Երեւանի նախկին քաղաքապետ։ Հայկ Մարությանը նախօրեին նշել է, որ հույս ունեն, որ բոյկոտը այսօրվանից մեծ թափ է առնելու, որովհետեւ բոյկոտին միանալու են ուսանողներն ու աշխատող քաղաքացիները:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։











