Երեւանի ավտոբուսներից մեկում թեժ քննարկում ծավալվեց Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի եւ ուղեւորներից մի քանիսի միջեւ:
Սամվել Հակոբյանն ասաց. «Ես հույսով չեմ ապրում, ես ապրում եմ համոզմունքով, որ ես այս երկիրը չեմ լքելու: Ես, օրինակ, չեմ ուզում հիմա ինչ-որ բիզնեսով զբաղվեմ, հարկ վճարեմ, որպեսզի Ալեն Սիմոնյանը պահի թիկնապահներ կամ Տիգրան Ավինյանը ունենա նոր մեքենա: Ինձ համար դա նորմալ չէ:
Ուժային ռեսուրսի պարզ մսխում է տեղի ունենում. Հանրապետության հրապարակում ադրբեջանցիները պարսկական անձնագրերով կանգնած «Ղարաբաղ» թուրքական երգ են երգում, կառավարության շենքի կողքը գտնվող ոստիկաններից»:
Կին ուղեւորներից մեկը հարցրեց՝ իսկ ո՞վ է ձեզ այդ ինֆորմացիան հասցրել. «Եթե գիտեիք՝ թուրք է, ձեռքերը բռնեիք, տանեիք»:
Մեկ այլ ուղեւոր էլ միացավ խոսակցությանը՝ նշելով, որ ինքը զինվորական է եւ գոհ է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից:
Սամվել Հակոբյանն արձագանքեց. «Զինվորական գործից տեղյակ մարդ եք ու Փաշինյանից գո՞հ եք: Մի բան ասեք, որ լավ է: 5000 հոգու գլուխ կերածը, բանակի հերն անիծածը մի քիչ սխալակա՞ն է: Պատերազմը լինում է հաղթանակած և պարտված և խայտառակված: Ճիշտ է, երկրի ղեկավարը ի՞նչ մեղք ունի, որ երկիրը պատերազմ է կրվում»:
Մեկ այլ ուղեւոր էլ հայտարարեց, որ եթե նույնիսկ բոլորը 150 դրամ տան, միեւնույն է՝ ինքը 100 դրամ է տալու. «Եթե մարդուն հարց ես տալիս՝ նիկոլակա՞ն ես, ասում է՝ այո, էլ մի խոսա, գլուխը մտել ա»,-ասաց նա:











