Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը միշտ ցանկացել է միավորվել Նախիջևանի հետ, և այս գաղափարը պաշտպանել են Միացյալ Նահագներն ու Թուրքիան։ Սակայն այս հարցի շուրջ ոչ մի բանակցություն չի վերածվել փաստաթղթերի։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նա հիշեցրել է, որ մինչ Փաշինյանի իշխանության գալն այս հարցի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, և առաջին անգամ նման փաստաթուղթ հայտնվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, որի տակ դրվել է Փաշինյանի ստորագրությունը։

«Ընդ որում, ռուսները հավասար իրավիճակ ստեղծեցին, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հնարավորություն տվեց, որ Արցախը մնա հայկական։ Փաշինյանն այս հայտարարության 9-րդ կետի կատարումից խուսափելու համար զոհաբերեց Արցախը, ու հիմա վերադարձել են Մեղրիի թեմային։ Ես զգուշացրել էի, որ Արցախից հետո այս թեման բարձրանալու է։ Այդ դեպքում ինչո՞ւ հանձնեցիր Արցախը»։

Փաշինյանն, ըստ էության, պատրաստակամություն է հայտնել կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, համոզմունք է հայտնել վերլուծաբանը։