100 դրամ տանք տրանսպորտին՝ լավ է, ամեն ինչը թանկացնում են, մարդիկ ի վիճակի չեն այդպես ապրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ավտոբուսին կանգախում տրանսպորտի սպասող քաղաքացիներից մեկը:
«Ինչի՞ ես այդքան թանկացնում: Դու եկար, ընտրեցինք, որ այսօրը քցե՞ք ժողովրդին։ Մարդիկ չեն կարող 40 000 դրամ ապրել. տան գույքահարկը մուծես, հոսանքը մուծես, ո՞րը մուծես, հլը մի հատ ասեք տեսնեմ: Այդպիսի օրենք կա՞ աշխարհի երեսին: բերեցին ղեկավար, որ ժողովրդի կաշին քերե՞ն: Երիտասարդները դեռ ինչ-որ բան հայթայթում են, բայց տարիքով մարդիկ չեն կարողանում: Չի կարելի այդ աստիճանի:
Երիտասարդները անհարմար են զգում, վճարում են, բայց ես չվճարեցի, ինձ չեն կարող բան ասել ասել: Բայց ջահել աղջիկը ո՞նց կարող չվճարի, կողքից կթքեն երեսին, անհարմար վիճակի մեջ կընկնի»,-ասաց նա:
Մեկ այլ երեւանցին էլ նշեց, որ ինքը եւս դեմ է տրանսպորտի թանկացմանը. «Ես չորս օր է ոչ մի գումար չեմ տալիս»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ նախօրեին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ միասնական տոմսային համակարգից վերադարձ 100 դրամներին չի լինելու, երիտասարդ կինն արձագանքեց. «Միանշանակ լինելու է: Ավինյանը շան պոչ է կերել, դա կարող եմ ասել միայն: Իրենք ման են գալիս շատ լավ ավտոներով ու իրենց ընտանիքը, իսկ մենք, որ հասարակ աշխատող ենք, չենք կարող օրական երեք անգամ տանք 150 դրամ, դա չլինող բան է։
Գիտե՞ք սա ինչ մեխանիզմ է, հիմա 150-ը եթե մենք ընդունեցինք, երկու ամիս հետո դառնալու է 200, երեք ամիս հետո դառնալու է 300: իրենք ասում են՝ ասեք, կանենք, ո՞ւր է, ասում ենք, անու՞մ եք։ Ավինյանը ասել է, ասեք, կանենք, ո՞ւր է, ասում ենք։
Իրենք քարոզարշավի ժամանակ չեն ասել, որ թանկացնելու են, եկել են միանգամից ժողովրդին տուպիկ են գցել: Ես բոլորին հորդորում եմ, որ ոչ մեկ չտա 150 դրամը, ով որ տալիս է, ուրեմն ինքը զոմբի է, վսյո»:











