Տրանսպորտի թանկացման եւ համընդհանուր հայտարարագրերի համակարգի ներդրման այս երկու սոցիալական բունտ ենթադրող հարցերն ինչ՞ւ են այսօր բերել, երբ ՀՀ գործող իշխանությունների վարկանիշը շատ ցածր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

«Թե՞ կարխում են՝ ընդդիմությունը չի կարող գեներացնել այդ ըմբոստական ուժը եւ դրան քաղաքական բովանդակություն տալ, մարդկանց հանել փողոց:  Եթե Հայաստանում ընտրություններ լնիելու են, ապա այդ նեգատիվ էներգիան կարող է ընտրությունների ժամանակ դուրս գա: Այստեղ երկու կարեւոր հանգամանք կա. ՀՀ գործող իշխանությունները Ընտրական օրենսգրքի «բարեփոխման» փաթեթ են բերել, որով ընտրությունների ժամանակ, տվյալների հաշվարկման ժամանակ ցանկացած փողոցային պրոցեսի դեպքում չեղարկվում են ընտրությունները եւ նոր ընտրություններ են լինում:  Այսինքն երբ հասկանում են, որ տեղերում պարտվում են, նոր ընտրություն են նշանակում, իսկ դա նշանակում է անվերջանալի ՔՊ-ական Հայաստան: Ես միշտ ասում եմ՝ իսկ ո՞վ է ասել, որ գործող վարչապետը գնալու է:

Այստեղ մի ուրիշ բան էլ կա. այդ մարդը գիտի՝ ինչ է արել, դավաճանության բազմաթիվ հոդվածների տակ է: Այդպիսի չինովնիկը որեւէ մեկին իշխանություն կտա՞, իհարկե չի տա, որովհետեւ ցանկացած հաջորդը ի պաշտոնե պարտավոր է լինելու քրեական գործ հարուցել»,-ասաց նա:

Ղեւոնդյանի խոսքով, ցմահ իշխանության մնալու համար հաջորդ էլեմենտը ազգային գվարդիան է. «ՆԳ նախարար տիկինը վերջերս հայտարարեց, որ 2025-ին ուժի կիրառման նորմատիվ են փոխելու: Այսինքն որ դեպքում ոստիկանը ինչ չափով

ուժ կարող է կիրառել եւ ինչ ձեւի ուժ: Օրինակ, ԱՄՆ-ում այդ միջակայքը բավական մեծ է: Հիմա ազգային գվարդիան ամերիկյան մոդելով են սարքում: Հայաստանում ոստիկանական ուժերին տրվելու են հավելյալ լիազորություններ, ամենակոշտ ուժ կիրառել ցանկացած փոքրիկ ընդվզման ակցիայի ժամանակ: Ես խոսում եմ ընդհուպ մինչեւ զենքի կիրառման մասին: Այնպես որ, եթե մինչեւ այս պրոցեսները Հայաստանում փոփոխություններ չեղան, ես թերահավատ կլինեմ, որ հետագայում փոփոխությունների հնարավորություններ առհասարակ կլինեն»,- ընդգծեց նա: