Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա թիմակիցների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ավտոբուսներից մեկում վիճաբանություն է սկսցել քաղաքացիների միջև»

«Գրողին լինի էս ավտոբուսը, ինչի՞ իմ գրպանի փողը տամ՝ ուրիշն ուտի, Ավինյանն ու իրա նմաններն են ուտում։ Դու պրովոկացիա ես անում»,–ասաց հանրային տրանսպորտի թանկացումը բոյկոտող մի տղամարդ մեկ այլ քաղաքացու, որն արդարացնում էր թանկացումն ու նշում, որ բարեփոխումների համար պետք է վճարել։

«Ավելի լավ ա ոտքով գնամ, քան իմ կոպեկն ուրիշին տամ։ Ավինյանի հերը օպելի վարորդներին ասում էր համբալներ։ Համբալն իրենք են՝ իրենց ողջ աշխատակազմով»,–ասաց բոյկոտին միացած տղամարդը։

Նշենք, որ արդեն 4-րդ օրն է՝ քաղաքացիների մի մասը բոյկոտում է հանրային տրանսպորտի նոր սակագները։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործում են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները: