Սիրիայի ժամանակավոր ղեկավարի հետ Էրդողանի հանդիպման հիմնական նպատակը քրդական հարցում գագաթնակետին հասնելն էր։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

«Բացի դրանից, Թուրքիայի համար շատ կարևոր է ուժեղացնել իր քաղաքական ազդեցությունը Սիրիայում և տնտեսապես տիրանալ այդ երկրին՝ իրենից կախվածության մեջ դնելով»,- նշել է նա։

Ըստ նրա՝ Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ռազմական գործողության հնարավոր սկիզբը կախված կլինի Թրամփի որոշումներից, ով ցանկանում է ամերիկյան զորքերի մի մասը դուրս բերել Սիրիայից, ինչը լուրջ խնդիրներ կստեղծի քրդական կազմավորումների համար, որոնց հիմնական հովանավորները իացյալ Նահագներն են։

Իսպիրյանը կարծում է, որ Թուրքիան ոչ մի կտրուկ քայլի չի գնա, քանի դեռ ԱՄՆ դիրքորոշումը չի հստակեցվել։ «Եթե ներկայիս կասեցված իրավիճակը երկար շարունակվի, Թուրքիան չի դիմի ուղղակի ռազմական միջամտության, այլ դա կանի սիրիական կառավարական զորքերի միջոցով։ Միևնույն ժամանակ, քրդական գործոնի ամբողջական վերացումը ձեռնտու չէ ոչ ԱՄՆ-ին, ոչ Իսրայելին, քանի որ դրանից հետո և՛ Սիրիայի, և՛ Թուրքիայի վրա ազդեցության լծակները կվերանան»,- նշել է փորձագետը։