Ամերիկյան նոր վարչակազմը թերահավատորեն է վերաբերվում նախորդ վարչակազմի արածին, ուստի Թրամփի թիմը կվերանայի, թե որոնք են իր աշխարհաքաղաքական օգուտները Հայաստանի և ԱՄՆ-ի միջև վերջերս ստորագրված փաստաթղթից։ NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդաշարի եթերում նման տեսակետ է հայտնել ամերիկյան Stratfor (RANE) վերլուծական կենտրոնի եվրասիական հարցերով վերլուծաբան Մեթյու Օրը։

«Բացի այդ, նոր վարչակազմն էլ ավելի կոշտ դիրքորոշում ունի Իրանի նկատմամբ, և նա  Թուրքիային և Ադրբեջանին դիտարկում է որպես երկրներ, որոնք կարող են զսպել Իրանին տարածաշրջանում: Ուստի նրանց համար շատ կարևոր է լավ հարաբերություններ պահպանել Ադրբեջանի հետ։

Միաժամանակ, կարծում եմ, որ ԱՄՆ-ը նորմալ հարաբերություններ կպահպանի Հայաստանի հետ։ Փաշինյանը Վաշինգտոն է ժամանել կապերն ամրապնդելու և նախորդ վարչակազմի օրոք կնքված փաստաթղթի դրույթների պահպանումն ապահովելու նպատակով։ Եվ կարծում եմ՝ դրանք կպահպանվեն։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն որոշակի կողմնակալություն կունենա Ադրբեջանի նկատմամբ, սա սառը աշխարհաքաղաքական հաշվարկ է»,- ընդգծեց փորձագետը։

Նա վստահ չէ, որ Թրամփի վարչակազմն ավելի շատ կենտրոնացած կլինի Հարավային Կովկասի վրա, քան նախորդ վարչակազմը։

Ռազմավարական համաձայնագիրը, որը կնքվել է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև, չի նախատեսում ԱՄՆ-ի ուժեղ միջամտություն Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի դեպքում, ընդգծեց Օրը։

«Քանի որ նոր վարչակազմը ցանկանում է պահպանել հարաբերությունները և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ, ավելի շատ, քան նախորդ վարչակազմը, չեմ կարծում, որ ես չեմ կարծում, որ նրանք վճռականորեն չեն միջամտի։ Միաժամանակ, չենք կարող հստակ ասել, թե ինչ կանի Թրամփը։ Ներհրամանատարական կոշտ պայքար է լինելու նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցում»,- եզրափակեց փորձագետը։