Չեմ վճարում ուղեվարձը, որովհետև կտրականապես դեմ եմ 150 դրամ սակագնին: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, ավտոբուսում հյտարարեց երիտասարդ ուղեւորներից մեկը, ով միացել է բոյկոտին:
«Ինձ համար խնդիր չի լինի, եթե ես վճարեմ 150, բայց դրանով ես կվնասեմ մեր այն քաղաքացիներին, ում համար այդ 50 դրամը մեծ գումար է ու երկու անգամ երթևեկելու դեպքում, երբ իրենք 100 դրամ ավել տան, այդ գումարով կարող են հաց գնել, իսկ դա իրենց մեծ վնաս է հասցնում: Աայնպես որ միանում եմ բոյկոտին, չեմ վճարելու այնքան ժամանակ, մինչև նորից փոխվի, դառնա 100 դրամ»,-ասաց նա:
Ուղեւորը նաեւ հավելեց, որ ճիշտ չէ համադրել բարեփոխումներն ու թանկացումները. «Ես ինքս ամեն անգամ մարզից, Աբովյանից գալիս եմ Երևան ու այնպես չի, որ հիմա փոփոխել են ավտոբուսները, հանգիստ նստած գնում ենք։ Միևնույն է, էլի նույն խցկված, իրար գրկած նույն ձևով տեղափոխվում ենք», ասաց ուղեւորը հավելելով, որ երբեք վարորդների հետ խնդիր չի ունեցել:











