Առեւտրի կենտրոններից մեկում առաջին անգամ շարժասանդուղք տեսած ուզբեկները դարձել են բրիտանացի լրագրողների ծաղրանքի առարկան:

Նրանց զվարճալի ջանքերն արձանագրել են դիտարկման տեսախցիկները,  եւ դա արդեն հիթ է դարձել Մեծ Բրիտանիայում: «Մենք չգիտենք, թե առաջին շարժասանդուղքին ինչպես են արձագանքել Նյու Յորքի բնակիչներն ավելի քան հարյուր տարի առաջ, սակայն հիմա մոտավորպես կարող ենք պատկերացնել»,-հեգնանքով նկատել է The Daily Mail-ը:

Տեսագրության մեջ նկատելի է, թե ինչպես են առեւտրի կենտրոնի մի քանի այցելուներ սկզբում վախով նայում շաժվող աստիճաններին, ապա զգուշությամբ ոտքը դնում աստիճանին, իսկ հետո տեղի է ունենում այն, ինչ պետք է լինի` ոտքերը բարձրանում են վերեւ, մարմինը մնում է ներքեւում:  Բարեբախտաբար, գտնվում են անձինք, ովքեր սեղմում են դադարի կոճակը:

Սկզբում օգնություն էր հարկավոր կնոջը` երեխայի հետ, հետո` երկու աղջիկների, ապա` երկու տղամարդկանց: