Անի Խաչատրյանին եթե լսենք, ապա իրենք էլ ընդդիմություն են, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ իրենք ընդդիմություն չեն և խաբել են իրենց ընտրողներին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը՝ անդրադառնալով ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի հայտարարությանը, թե Հայկ մարությանը վախկոտ է, շոուներ է անում, ուղեվարձի սխալ թվեր է ներկայացնում ժողոբվրդին:

«Ես շատ կուզեմ տեսնել, երբ Տիգրան Ավինյանը չի լինի քաղաքապետ, ինչպես է գնալու միայնարկ ման գալու բակերով, նայի պատուհաններին և ժողովրդից ձայն խնդրի, որ իրեն քվեարկեն։ Հայկ Մարությանը այնպիսի քաղաքապետ է եղել, որ այսօր հանգիստ մտնում է ցանկացած բակ, հանգիստ ժողովրդի մեջ է մտնում, ոչ թե իրենց պես պադավատներում պախկված է գնում:

Մեր ստորագրավաքը ոչ թե ինչ-որ պատվալներում է տեղի ունեցել, ինչպես իրենց հանդիպումները, որտեղ որոշումներ են կայացնում, այլ ունեցել է բոլոր մարդկանց աչքի առաջ: Մեր բլանկում գրված է՝ պահանջում ենք մեկ ուղևորության համար 100 դրամ: Սա է մեր խնդրագիրը»,-ասաց նա:

Իզաբել Աբգարյանը վստահեցրեց, որ բոյկոտը Երեւանում շարունակվում է. «Արդեն բոյկոտը մտել է հունի մեջ այնքանով, որ մարդկանց համար դարձել է սովորական կենսակերպ: Այս պահին արդեն երևի նկատեք քչացել են քաղաքական ուժերի լայվերը տրանսպորտից, որովհետև ում հարմար չէր այդ մարդը չի վճարում, ում հարմար է այդ մարդիկ վճարում են»: