Նախորդ նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ քաղաքապետարանի բենզինով ծառայողական մեքենաները դրվելու են աճուրդի, այդ գումարը մտնելու է բյուջեե, պլյուս դրան այն ծախսը, որը բենզինի վրա արվում էր, էականորեն կրճատում ենք։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետը խոսում է ծառայողական մեքենաների կրճառտումից, իսկ քաղաքապետարանը թանկարժեք նոր էլեկտրական մեքենաներ է գնում:
«Այո, ճիշտ եք ասում, ձեռք է բերվել ծառայողական նոր էլեկտրական ավտոմեքենաներ, որի ծախսը էականորեն ուրիշ է լինելու, քան հիմա է, և արդեն նոր մոդել է դրվելու, այսինքն ամեն պաշտոնյա, առանձին վարչության պետը իր ծառայողական մեքենան չի ունենալու»,-ասաց նա:











