ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ամբիոնից անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավորների քննադատությանը՝  մասնավորապես դաշնակցության հայտնի 004 շրջաբերականին։ Նրա ելույթից հետո նիստն ավարտվեց, սակայն դաշնակցական պատգամավորների և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև թեժ բանավեճ սկսեց։ Լրագրողների համար նրանց խոսքը լսելի չէր, քանի որ նիստն ավարտվել էր, և միկրաֆոնների ձայնն անջատված էր։