Դեռ պետք է պարզենք, թե խոսակցություններից որոն են ճղճիմ, որոնք են ոչ ճղճիմ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին, ով ճղճիմ անվանեց ԱԺ նախագահի կողմից հայտարարությունը, թե արցախցիները պետք է մնային ու կռվեին, ոչ թե լքեին Արցախը:

«Դուք այս եւ տարբեր ամբիոններում առանց կաշկանդնելու եւ առանց սահմանափակման արտահայտում եք ձեր կարծիքը: Կարծում եմ՝ ուրիշներն էլ իրավունք ունեն  արտահայտել իրենց կարծիքը, մանավանդ, ձեր հարցի մեջ այնքան փաստական սխալներ կան, որ եթե դրանց անդրադառնամ, ներողություն խնդրելու անհրաժեռշտություն դուք ունեք: Բայց ես ձեզնից նման բան չեմ ակնկալում, որովհետեւ անիմաստ է ձեզնից նման բան ակնկալելը: Կամ եթե անիմաստ չէ, այդ ներողությունը կամ դրա բացակայությունը պարզապես այս համատեքստում որեւէ արժեք չունեն:

Դուք ասում եք՝ բանակցությունները սկսեցիք զրոյական կետից, որից հետո բանակցությունները ձախողվեցին... եթե  բանակցությունները ձախողված չլինեին, զրոյական կետի մասին խոսելու կարիք չէր լինի: Էդ ո՞վ  կգար հաջողված բանակցային գործընթացը... ընդհակառակը, եթե բանակցային գործընթացը հաջողված լիներ, նոր եկողը կասեն՝ էս ինչ լավ է, բերեք այդ հաջողված բանակցային գործընթացի  դափնիները վերցնենք մեզ:

Զարմանում եմ, դուք մինչեւ հիմա խոսում եք հաջողված բանակցային գործընթացից, խոսում եք ԼՂ կարգավիճակը ճանաչել, չճանաչելուց: Ինչքան էլ դա ճղճիմ անվանվի, կամ անհարմար թվա, ի վերո, ճշմարտություններ կան: Մեր պրոբլեմները նրանից են, որ չենք առնչվում ճշմարտությունների հետ:

Էլ չեմ ասում բոլոր այդ թեմաներով ձեր հայրիկին եւ զքուգահեռ մյուս գործընկերներին, երբ իրենք հարցեր են բարձրացնում, ես ասացի՝ շատ լավ, եկեք գնանք ուղիղ եթերում խոսենք: Դուք ասացիք՝ բանավիճելու բան չունենք: ձեր հայրիկի փոխարեն դուք հանդես եկաք, բա ի՞նչ եք  եկել այստեղ բանավիճում, հիմա ունե՞ք բանավիճելու բան, թե՞ չունեք:  Եթե ունեք, ասացի՝ հրավիրում եմ երեք նախկին նախագահներին բանավեճի: Եթե ձեր հայրիկը բանավիճելու բան չունի, ես ձեզ հետ ընդհանրապես բանավիճելու բան չունեմ: Դուք կարող եք հարցը տալ, ես կարող եմ գալ, ասել՝ շնորհակալություն հարցի համար, դուք արձագանքեք, ես ասեմ՝ շնորհակալություն արձագանքի համար, գնամ իմ տեղը նստեմ:

Այսօր երեկոյան հայրիկին հարցրեք՝ ամեն դեպքում կա՞  բանավիճելու բան, թե չկա; Թող հայրիկն էլ զանգի իր գործընկերներին, որոնք 2021-ի ընտրություններից առաջ միավորվել էին, որ միասնական ճակատով հանդես գան»,-ասաց Փաշինյանը:

Լեւոն Քոչարյանը նկատեց. «Էլի գնացինաք, հասանք այնտեղ, որ կոնկրետ բան է ասվում, դուք գնում հասնում եք եսիմ ուր:

Բանավիճելու հետ կապված, թե առաջին նախագահը, թե երկրորդ, թե երրորդ, հստակ ասել են, որ այդ հարցի շուրջ, որ միշտ բանակցվել է Արցախը տալու մասին, բանավիճելու բան չունենք, որովհետեւ դա աբսուրդ է:

Դա նույնն է, որ օրինակ, Թուրքիան միշտ ասում էր՝ եկեք նստենք, հասկանանք՝ ցեղասպանություն եղել է, թե ոչ, եւ ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշումն այն էր, որ մենք Ցեղասպանության հարցը կասկածի տակ չենք դնում: Սա նույն սերիայից է: Իմիջիայլոց, բանավիճելու առաջարկ ձեզ արել է Վարդան Օսկանյանը, ու եթե ձեր խնդիրը իրապես հանրությանը բան ցույց տալն է, կարող էիք գնալ բանակցել, կամ Արարատ Միրզոյանին գործուղեիք այդ բանակցություններին:

Իսկ մնացած մասով ես հասկացա, որ դուք Ալեն Սիմոնյանի խոսույթի հետ համաձայն եք, ով վիրավորել է 120 հազարից ավելի մեր հայրենակիցներին»:

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Հիմա ես ուզում եմ հասկանամ՝ ձեր հայրիկը Վարդան Օսկանյանի հետեւում թաքնվում է, ասում է՝ թող Վարդան Օսկանյանը բանակցի՞: Իսկ կարո՞ղ է պարզվի, որ բանակցությունների ժամանակ էլ ինքը չի կարողացել բանակցել, Օսկանյանի հետեւից է բանակցել:

Ուրիշ բան բանակցելու չի էլ եղել: Այս ընթացքում ինչքան իմ ասածներին ի պատասխան փորձել են փաստեր ի հայտ բերել, հակառակն ապացուցելու համար, բոլոր փաստերը ապացուցել են իմ ասածը: Այն, ինչ ես ասում եմ, դրանք փաստաթղթավորված իրողություններ են:

Երեք նախագահներն էլ ասում են՝ հրապարակեք բանակցված փաստաթղթերը: Է, դուք հրապարակեք: Ես ամենինչը հրապարակել եմ, դրա հերթն էլ կհասնի: Բայց պետք է այնուամենայնիվ փորձաքննության ենթարկվի: Հիմա գույքագրվում է:

Ձեզ թող չթվա, որ ՀՀ-ում բանակցությունների ինստիտուցիոնալացված կա առաջին հատոր, երկրորդ հատոր: Մի հատը սառնրնի ոտի տակից ենք հանում, մի հատը կոնդիցիոների միջից ենք հանում: Մի մասը մասնավոր մարդ է գալիս տալիս: Դուք մի դարակում չեք դրել, թողել: Հիմա ցաքուցրիվ է, կհամակարգենք, հրապարակվելու է դա: Ինտրիգ մի ստեղծեք, ուշ, թե շուտ հրապարակվելու է, բան չեք ունենալու ասեք: Դրա հետ հույսեր մի կապեք, այդ հրպարակածը ձեր վիճակը վելի է վատացնելու: Հենա ամերիկացիք հրապարակեցին, դրանից ձեզ լա՞վ էր, թե վատ էր: Այնտեղ ձեզ համար ոչ մի հուսադրող ու լավ բան չկա»,- հայտարարեց վարչապետը:

Իր հերթին ԱԺ նախագահ Ալեն ՍԻմոնյանը դիմելով Լեւոն Քոչարյանին, ասաց. «Դուք ԼՂ ժողովրդի հետ այնքանով կամ ունեք, որքանով... իմ ասածը վերաբերվել է մոտավորապես 10-15 հոգու»: