Ես հանձնարարել եմ, իմ հայտարարագիրը լրացրել են, տպել են, բերել ն, նայել եմ, մի հատ թերթել եմ, սկի նորմալ չեմ էլ նայել՝ մեջն ինչ է գրված, ստորագրել եմ, գնացել է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում կառավարության հեր հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հետո պարզվել է, որ ուղղելու անհրաժեշտություն կա, օրինական ընթացակարգերով ուղղել ենք: Ես հիմա հասկացել եմ, որ դա սխալ է, մենք բոլորս երկու ժամ պետք է տրամադրենք, առավոտյան երկու շուտ զարթնենք, որովհետեւ դա մեր գործն է: Սա թվային գրագիտության հարց է»,-ասաց Փաշինյանը:











