«Ես քեզ համար շատ անհանգստանում էի, երբ հեծանիվով գործի էիր գնում։ Անգամ Արարատ Միրզոյանին նամակ էի գրել, որ ուշադիր լինեն հանկարծ մեր ընտրած ղեկավարին չխփեն։ Հիմա դու չես իջնում ներքև, որ նայենք իրար երեսի ու խոսենք»։ »։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց տնտեսվարողներից մեկը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
«Ասում էի՝ մեր ընտրած ղեկավարն է, վերափոխումներ է անում։ Հիմա ստացվում է՝ մեր դեմ էին էդ վերափոխումները։ Թո՛ղ ապրենք, հե՛լ գնա, Նիկոլ։ Ոչ մեկդ մեզ պետք չեք»,–ասաց ակցիայի մասնակիցը՝ շեշտելով, որ եթե կառավարությունը չլսի իրենց ձայնը, խաղաղ ակցիաները կարող են վերածվել անհնազանդության ակցիաների։
Հիշեցնենք, որ կառավարության շենքի դիմաց այս պահին հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները:
Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։











