Ամերիաբանկը դրամային ավտովարկերի պորտֆելով ՀՀ բանկային համակարգի բացարձակ առաջատարն է շուկայի ավելի քան 50% մասնաբաժնով (31122024թ դրությամբ)։ Ամերիաբանկի դրամային ավտովարկերի պորտֆելը 2024թ-ին նախորդ տարվա համեմատ աճել է 49%-ով։ 

Նույն ժամանակահատվածում Ամերիաբանկի ավտովարկերի ավելի քան 30%-ը տրամադրվել է առցանց՝ MyCar.am հարթակի միջոցով։ 

MyCar.am հարթակն այցելուներին հնարավորություն է տալիս գտնել ցանկացած կարիքի և հնարավորության համապատասխան մեքենա՝ ընտրություն կատարելով առաջնային և երկրորդային շուկայի առաջատար դիլերների առաջարկներից։ Հարթակում ներկայացված են համաշխարհային ավտոարտադրող 40 բրենդի պաշտոնական առաջարկներ, ինչպես նաև նոր էլեկտրամոբիլների լայն տեսականի: 

2024թ-ին նախորդ տարվա համեմատ հարթակում ներկայացված մեքենաների քանակն աճել է ավելի քան 6 անգամ, իսկ կայքի դիտումները նույն ժամանակահատվածում ավելացել են 4,5 անգամ։

Հարթակը նպաստում է հաճախորդների ժամանակի խնայողությանը, օգնում գին-որակ հարաբերակցության մեջ արագ կողմնորոշվելու և լավագույն ընտրություն կատարելու հարցում: Զտիչերի, հաշվիչների, մեքենաների համեմատման գործառույթների շնորհիվ հնարավորինս պարզեցված է մեքենա փնտրելու և գտնելու գործընթացը:

Մանրամասները`   հոլովակում: