Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում լարվածությունը, եթե ունենայինք մենք ազգային իշխանություններ, փայլուն ձևով կօգտագործվեր, առնվազն գոնե նոյեմբերի 9-ի ֆորմատ վերադարձ կատարելու տեսանկյունից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը:

«Բայց քանի որ այս իշխանությունների առաքելությունը այստեղ Ռուսաստանը տարածաշրջանից հանելն է, որը ուղեկցվում է նաև մեր ազգային շահերի դեմ աղետաբեր գործընթացներով, դա տեղի չի ունենում;  Ինչո՞ւ են լարվել Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները։ Խնդիրը հետևյալն է, որ ադրբեջանցիները կարծես թե, արդեն ռուսների ծառայություններից օգտվել, վերջացրել են, այլևս պետք չի նրանց Ռուսաստանը։ Իրենք ունեն ախորժակ Հայաստանի նկատմամբ, իսկ Հայաստանը վերցնելը ռուսներին այս տարածաշրջանից դուրս մղելը շատ ավելի արագացնում է, այստեղ ծագում են հենց այդ խնդիրները։

2020 թվականից սկսած տարածաշրջանի անվտանգային համալիրի միաբևեռությունը, որտեղ Ռուսաստանն էր միակ բևեռը, փոխարինվեց երկբևեռությամբ։ Այսինքն Թուրքիան սկսեց նշանակալի դեր խաղալ։ Հիմա Ադրբեջանը և Թուրքիան պրոցեսը տանում են այն ուղղությամբ, որ այստեղ կրկին լինի միաբևեռություն, բայց Թուրքիայի գլխավորությամբ։ Եվ այս խաղի մեջ ակտիվ մասնակցություն է ունենում Նիկոլ Փաշինյանը և ՔՊ կուսակցությունը։ Այստեղ Էրդողան-Ալիև-Փաշինյան դաշինք է աշխատում, որոնք Հայաստանը մտցրել են աշխարհաքաղաքական հակամարտության թատերաբեմ: Հայաստանը դարձնել Թուրքիայի ենթադաշնակից»,- հայտարարեց Մենուա Սողոմոնյանը: