Club Capital-ը, որը հանդիսանում է «Ալյանս Ակումբների» միջազգային ցանցի անդամ, նախաձեռնում է բացառիկ բիզնես ֆորում՝ նպատակ ունենալով հայ գործարարներին կապել համաշխարհային շուկաների հետ։
«Միջազգային շուկան հասանելի է» ֆորումը, որն իր հյուրընկալ դռները կբացի մարտի 6-ին (ժամը 17:00- 22:00) Radisson Blu Hotel-ում, հնարավորություն կտա մասնակիցներին ծանոթանալ տարբեր երկրների գործարար միջավայրերին, շուկայի առանձնահատկություններին և ստեղծել նոր գործարար կապեր։
Ֆորումի շրջանակներում իրենց փորձով կկիսվեն հետևյալ միջազգային բիզնես առաջնորդները՝
Vision բիզնես ակումբ (Դուբայ) – Ալեքսեյ Նակազնի, Դարիա Նակազնայա
Թեմա – Բիզնեսը Դուբայում. Հնարավորություններ և առանձնահատկություններ
Bizon բիզնես ակումբ (Եվրոպա) – Իգոր Ժիժիչ
Թեմա – Բիզնեսը Եվրոպայում. Հնարավորություններ և առանձնահատկություններ
Yard BC բիզնես ակումբ (Ուզբեկստան) – Արսեն Դլյանչև
Թեմա – Բիզնեսը Ուզբեկստանում. Հնարավորություններ և առանձնահատկություններ
Syndicate բիզնես ակումբ (Ղազախստան) – Ադիլետ Ակունբայ
Թեմա – Բիզնեսը Ղազախստանում. Հնարավորություններ և առանձնահատկություններ
Sales & Management միջազգային խորհրդատվական ընկերություն – Պյոտր Դորոշ
Թեմա – Ինչպե՞ս ստեղծել միջազգային թիմ, միջազգային բիզնես անելու համար
Club Capital և Club Capital Business(Հայաստան) – Գրիգոր Առաքելյան
Թեմա – Բիզնես ակումբները որպես արտաքին տնտեսական կապեր ստեղծելու արդյունավետ հարթակներ
Club Capital-ը միջազգային պրեմիում բիզնես ակումբ է, որը միավորում է Հայաստանի խոշոր և միջին բիզնեսի շուրջ 300 գործարարների։ Ակումբի առաքելությունն է զարգացնել բիզնես համայնքը, ապահովել միջազգային շփման հնարավորություններ և ստեղծել վստահելի գործարար հարաբերություններ։
Club Capital-ը «Ալյանս Ակումբների» միջազգային ցանցի անդամ է, որը կապում է աշխարհի 9 երկրների բիզնես-ակումբներին՝ նպաստելով միջազգային գործարար համագործակցությանն ու զարգացմանը։
Բացառիկ միջոցառմանը կարող են մասնակցել Club Capital-ի անդամ չհանդիսացող 40 գործարարներ, ովքեր հետաքրքրված են Դուբայի, Եվրոպայի, Ուզբեկստանի և Ղազախստանի շուկաների հետ համագործակցությամբ։
Տեղերի քանակը սահմանափակ է, ուստի խորհուրդ է տրվում նախապես գրանցվել։ Նշենք նաև, որ միջոցառման լեզուն ռուսերեն է։












