70 տարեկանում մահացել է Կիեւի Դինամոյի բոլոր ժամանակների ամենահուսալի եւ ամենահայտնի դարպասապահ Եվգենի Ռուդակովը: Նա յոթ անգամ նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը, ԽՍՀՄ գավաթի եռակի գավաթակիր էր, Գավաթակիրների գավաթի եւ Եվրոպայի սուպերգավաթի տիրակալ: 1971-ին Եվգենի Ռուդակովը ճանաչվել է ԽՍՀՄ լավագույն ֆուտբոլիստ:
Վերջին տարիներին Ռուդակովը մարզիչ էր աշխատում Վալերի Լոբանովսկու անվան դպրոցում:











