Ցանցում սիրողական վիդեո է հայտնվել, որտեղ ֆիքսված է, թե ինչպես իրավապահ մարմինների աշխատակիցները գնդակահարում են Ժանաոզենի ցուցարարներին:
«Առաջին վայրկյաններին ցուցարարները տեղափոխում են վիրավորներին, ոմանք քարեր են շպրտում: Նրանցից ոչ ոք զենք չունի: 34-րդ վայրկյանին կրակոցներ են սկսվում, ցուցարարները հերթով ընկնում են: Ոմանք ընկնում են եւ այլեւս չեն վեր կենում: Վիրավորների մոտ են վազում ոստիկաններ եւ սկսում են դաժանորեն հարվածել մահակներով: Ավելի ուշ տեսախցիկների ուշադրության կենտրոնում հայտնվում են աշխատակիցներ, ովքեր կրակում են ատրճանակներից»,-ասված է տեսագրության նկարագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ժանաոզենում անկարգություններ են սկսվել դեկտեմբերի 16-ին` Ղազախստանի անկախության 20-ամյակի առթիվ: Պաշտոնական հաղորդագրությամբ, անկարգությունները կազմակերպել են նավթահորները, ովքեր դժգոհ են իրենց աշխատավարձից; Իրավապահ մարմինների հետ բախումների հետեւանքով 14 մարդ է զոհվել, 99-ը վիրավորվել են: Քաղաքում պարեկային ժամ է սահմանվել:











