10 կետանոց պահանջը դրվել է ՏԿԵ նախարարի սեղանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Հաղթանակ» թաղամասի բնակիչը, որը այսօր եւս 4 բնակչի հետ հանդիպել էր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի, փոխքաղաքապետի և վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

«Ամբողջական 10 կետի պահանջը դրվել է ՏԿԵ նախարարի սեղանին, մենք հիմա սպասում ենք, որ իրենց ներքին քննարկման արդյունքում մեզ կարճ ժամանակահատվածում քննարկման արդյունքները ներկայացնեն նույն ձեւաչափով հանդիպման ժամանակ, թե ինչ կերպով են փորձում լուծել մեր խնդիրները»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հաղթանակ» թաղամասի բնակիչները փակել էին ճանապարհը եւ իրենց խնդիրն էին բարձրաձայնում: Նրանք նշում էին, որ Հաղթանակ թաղամասի տարածքից մենակ 70 հեկտար դուրս են բերում որպես սանիտարական գոտի՝  անորոշ ապագայով, որի հետեւանքով բնակիչները չեն կարողանում իրենց սեփական տարածքների հետ կապված որեւէ գործարք իրականացնել: