Իրանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից դրված է շատ կարևոր նպատակ, ցույց տալ, որ Հարավային Կովկասում իր գործողությունները ընդհանրապես Իրանի դեմ չեն, որ Հայաստանի շուրջ Ադրբեջանի կողմից գործողություններն Իրանի հետ որևէ կապ չունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «ԱՊՐԻ Արմենիան» հետազոտական կենտրոնի գիտաշխատող, Իսրայելի հարցերով փորձագետ Սերգեյ Մելքոնյանը։

Անդրադառնալով նրան, որ օրերս Իսրայելի վարչապետը երեկ ընդունել էր Ալիևի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Հիգմեթ Հաջիևին, նա ասաց. «Կարևոր է հիշեցնել, որ Հիքմեթ Հաջիևը նաև դեկտեմբերին էր այցելել Իսրայել և հանդիպել էր ԱԳՆ ղեկավար Գիդեուն Սարի հետ։ Վերջին երեք ամսվա ընթացքում սա երկրորդ հանդիպում է բարձր մակարդակի Իսրայելի և Ադրբեջանի միջև։ Նաև կարևոր է շեշտել, որ այս այցի ժամանակ Հաջիևը նաև ելույթ էր ունեցել Հերտոք ֆորումում: Այս ֆորումում նաև ելույթ էր ունեցել Բրենդ Շաֆերը, որը ամենահայտնի պրոադրբեջանական լոբիստներից մեկն է ԱՄՆ-ում։

Բացի այդ, հունվարին երկու հանդիպում էր եղել Իլհամ Ալիևի մակարդակով, որը հանդիպել էր Դավոսում Իսրայելի նախագահի հետ և Բաքվում հանդիպել էր Այպակի համահիմնադիրներից մեկի՝ Ջոնատան Մինսերի հետ: Միսները և Այպակը գլխավոր և ամենամեծ իսրայելական լոբիստական կառույցն է ԱՄՆ-ում։ Եվ դեկտեմբերին նաև էԱլիևը ընդունել էր Ամերիկան-Իսրայելյան հանձնաժողովի անդամներից մեկին, որը նշանակում է, որ Ադրբեջանի համար շատ կարևոր է ունենալ Իսրայելի միջոցով հնարավորություն կապ ունենալ ԱՄՆ-ի գործող էլիտայի հետ:

Կա երկու կարևոր նպատակ, որը Ադրբեջանը փորձում է հասնել Իսրայելի միջոցով ԱՄՆ-ում. Առաջինը՝ ամրապնդել հարաբերությունները գործող ԱՄՆ իշխանության հետ, երկրորդը՝ նվազեցնել Հայաստանի հնարավորությունները ԱՄՆ-ում: Օրինակ, չեղյալ համարել Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը:

Շատ կարևոր է նաև շեշտել, որ Ադրբեջանը վերջին առնվազն հինգ տարիներ շարունակ փորձում է հանդես գալ որպես միջնորդ, Իսրայել-Թուրքիա հարաբերություններում։  Հիշեցնեմ, որ Իսրայել-Թուրքիա հարաբերությունները գնալով վատանում են: Իսրայելը Թուրքիային տեսնում է Մերձավոր արևելքում այն կենտրոններից մեկը, որը ապագայում երկարաժամկետ կդառնա հիմնական սպառնալիքը Իսրայելի համար։ Հիմա Ադրբեջանը փորձում է սերտացնել ինչ-որ մի ձև իր երկու ռազմավարական դաշնակիցների մեջ հարաբերությունները»,- հայտարարեց փորձագետը:

Նա կարևորեց Բեգին Սադատ կենտրոնում հրատարակված հոդվածը, որտեղ նշված է, որ Ադրբեջան-Իսրայել կապերը պիտի զարգանան և Իսրայելը պիտի ինտեգրի Ադրբեջանին Իսրայել-ԱՄՆ հարաբերություններում, որովհետև իրենք ունեն նույն շահը, որը ուղղված է Իրանի դեմ: