Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարությունից ուղեւորվեց իր կեցավայր՝ կառավարական ամառանոցներ եւ երթեւեկում էր ոչ թե «Մերսեդես» մակնիշի մեքենայով, որով միշտ երթեւեկել է, այլ «Լեքսուս» մակնիշի ամենագնացով, որով հիմնականում մարզային այցելություններ է կատարում: Հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Ըստ էության, պատճառը տեղացած ձյունն է, որը դժվարություններ է առաջացրել մայրաքաղաքի երթեւեկությունում:











