Ադրբեջանի վերջնական նպատակը խաղաղության պայմանագիրը չէ, այլ Հայաստանի պետության վերացումն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց հասարակական, քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը:

«Որ վայրկյանին Ադրբեջանի ատամը կտրեց, մի օրվա մեջ է հարցը լուծելու, վերջացնի: Այս պահին դեռ այդ կարգավիճակի մեջ չէ, դեռ ինքն էլ ունի հաշվարկներ: Դեռ Ադրբեջանը կարողանում է առանց որևէ փամփուշտ կրակելու զիջումներ պոկել Հայաստանից, և դա է շարունակելու: Բայց գալու է, ի վերջո, մի կետ, որտեղ ցանկանալու է իր կյանքի երազանքը իրագործել, Սյունիքը ամբողջովին վերցնել, որ ճանապարհ ունենա»,-ասաց նա:

Թևան Պոսյանի խոսքով, Հայաստանի իշխանություններին ոչ ոք բան տեղ չի դնում, որ բանակցեն. «Բանակցությունն այն է, երբ դիմացի կողմն էլ նույն ձևի պաշար ունի: Օրինակ, բանակցում են ԱՄՆ-ն եւ ռուսաստանը: Երբ Ամերիկայի ղեկավարին թվում էր, թե իր պաշարները ավելի մեծ են, Ռուսաստանը թույլ է, նա չէր բանակցում: Բայց հիմա եկել է մեկը, որ ասում է՝ չէ, տղերք ջան, մենք պետք է նստենք սեղանի շուրջ բանակցելու, ու սկսենք երկխոսել։ Մեզ հետ ո՞վ է բանակցում, ի՞նչ պաշարով։ Սփյուռք ունեիր, վարի տվեցիր, ազգային միասնությունը վարի տվեցիր, տնտեսությունը չի զարգանում,  բարոյահոգեբանական առումով ջարդված, պարտված ազգ ենք, դուք էլ պարտված իշխանություն: Ինչի՞ պետք է թշնամին, որը ամեն ինչ ունի, նստի ձեր հետ բանակցությունների սեղանին: Ինքը ձեզ պարտադրանքի է տանելու ու շատ ուրախ է, որ կա պարտված իշխանություն, որի համար հերթական պարտությունները ֆիքսում է»:

Խոսելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, Թևան Պողոսյանն ասաց, որ այսօր խնդիրը ոչ թե Մեղրիով ճանապարհի բացվել, չբացվելն է, այլ այն, թե ով է վերահսկելու. «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ 9-րդ կետը ներառվել է, և Ռուսաստանը ապահովել էր իր վերահսկողության խնդիրը։ Իսկ Ադրբեջանն էլ իր վեևրահսկողության տակ է ուզում այն վերցնել, ինչը անելու է գրավելով. «Եթե նույնիսկ վաղը ՀՀ գործող ղեակավարը գնա Մեղրիի կողքերը կանգնի, ասի՝ բացել եմ, եկեք անցեք, Ադրբեջանին ձեռնտու է դա զորքով անել։ Ռազմական գործողությամբ գա վերցնի ու ասի՝ հիմա իմ վերահսկողությունն է, որովհետև սեղանի շուրջ ցանկացած բանակցության դեպքում ինչ-որ վերահսկողության բաժիններ Ադրբեջանը պետք է զիջի: Այո, Իրանը խանգարելու է, բայց արդյո՞ք Իրանը մեզ համար զորք է մտցնելու։ Ադրբեջանը կարող է ասել, որ Թուրքիան է իրեն պաշտպանելու, չգիտեմ, Ամերիկան է պաշտպանելու, և Իրանը նստելու է հաշվարկի ու հնարավոր է, որ ոչ մի բան չանի»,- ընդգծեց նա։