Ուկրաինական ճգնաժամը, իր ամբողջ կարևորությամբ, համաեվրոպական անվտանգության ավելի լայն խնդիրների մի մասն է։ Դրա մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում հայտարարել է ՌԴԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտին առընթեր Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Պատրա՞ստ եք նույնիսկ Ռուսաստանին համարել կարևոր խաղացող այս համաեվրոպական խաղում։
Ի վերջո, բացի Ուկրաինայից, կա Մերձդնեստրն ու Մոլդովան։ Այնտեղ ամեն ինչ կարգավորվա՞ծ է: Կովկասում ևս խնդիրներ կան: Ի դեպ, Ռուսաստանի և Արևմուտքի մրցակցության մաս է դարձել նաև հայ-ադրբեջանական կարգավորումը։ Ով և ինչպես է լինելու երաշխավորը և ինչ առումով: Ադրբեջանում, ընդհանուր առմամբ, կարծում են, որ երաշխավորների առանձնապես կարիք չունեն։ Այս հարցերը կարող են փոխկապակցված լինել:
Ռուսաստանը ցանկանում է մասնակցել եվրոպական անվտանգության առանցքային որոշումների մշակմանը, քանի որ Մոսկվան խոշոր խաղացող է և ցանկանում է, որ իրեն ականջ դնեն»,- նշել է փորձագետը։











