ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը հերքում է, որ ինքը կոնֆլիկտի մեջ է մեկա այլ ՔՊ-ական պատգամավորի՝ Էմմա Պալյանի հետ:
Այսօր լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ ՔՊ-ում որեւէ վեճ չկա, իրենք միասնական թիմ են, միասին էլ մասնակցում են ընտրություններին:
Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ ՔՊ-ականները վիրավորական արտահայտութուններ են թույլ տալիս այլ թեկնածուների մասին արտահայտվելիս, պատգամավորն ասաց, որ դրանք քաղաքական գրառումներ են:
Նկատառմանը, որ ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանի ռեյտինգը բավականին ցածր է, նա հերքեց, ասաց որ Սարիկը առաջին տեղում է, ոչ մի հարցում էլ պետք չէ:
«Մեզ սիրում են գյումրեցիները, մեր Սարիկին սիրում են գյումրեցիները եւ իրենց քվեն տալու են Քաղաքացիական պայմանագրին»,-ասաց նա:











