Ենթադրում եմ՝ այս տարի ձյունը մի քիչ էլ կհետաձգի շինարարական սեզոնը ճանապարհաշինության ոլորտում, բայց մյուս կողմից ձյունը ինչքան էլ երթևեկությունը դժվարացրեց, բայց շատ կարևոր էր մեր առաջիկա գյուղատնտեսական տարին կազմակերպելու իմաստով: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով կապիտալ ծախսերի մասին, վարչապետն ասաց. «Ես 2024-ի հունվարին  մի շարք կառուցվող կամ կառուցված դպրոցներ այցեր կատարեցի և որակի հետ կապված լրջագույնս պրոբլեմներ տեսա։ Ես ուզում եմ ուրախությամբ նշեմ, որ կարծում եմ 2024 թվականի երկրորդ կեսում ոնց որ թե մենք այդ որակի հարցում բեկում մտցնելու գործընթացի վրա ենք: Այդպես շատ երկարատև և զգույշ ասեմ, բայց որ փոփոխություն և շարժ կա, դա ակնհայտ է:

Իմիջայլոց մի այսպիսի երևույթ կա, որը շատ ուրախացնող է. վերջերս այլ առիթով իմացանք, որ մասնավորապես գյուղական բնակավայրերում բնակչությունը շատ ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում այդ շինարարությունների նկատմամբ և մարդիկ փորձում են քաջալերել մեր հարգելի շինարարներին, որ ավելի ուշադիր լինեն որակի հարցերում: Ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել նաև մեր այն շինարարական ընկերությունների հասցեին, որոնքչեն զլանում ընդունել և փոխել, չեն զլանում սովորել, որովհետև առանց դրա հնարավոր չի»,-ասաց նա: