Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 24-ին չհայտարարված այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: 

ՔԿՀ պետ Լեւոն Հովհաննիսյանի եւ ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, ուսումնասիրել ՔԿՀ-ում պահվող անձանց պահման պայմանները: Նա առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված, այդ թվում օտարեկրացի եւ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ:

Ազատազրկված անձինք բարձրացրել են անվտանգային գոտու տեսակի փոփոխության հնարավորությանը, պատժի կրումից վաղաժամկետ ազատմանը, անձը հաստատող փաստաթղթերի ստացմանը, աշխատանքով ապահովմանը, զբաղվածությանը, առողջության պահպանման իրավունքին առնչվող հարցեր:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: