Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը ողջունում և խրախուսում է չինարեն սովորող հայ ուսանողների հետաքրքրությունը Չինաստանում և չինական մշակույթում։ Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինգը՝ ԵՊՀ-ում չինական Ամանորին նվիրված միջոցառման ժամանակ ուսանողներին ուղղված ուղերձում։

«Լեզվի ուսումնասիրությունից բացի, ինչը չինական կողմը ողջունում է, ուզում եմ նշել, որ ուսանողները պետք է մտածեն նաև, թե ինչպես կարող են օգտակար լինել հայ-չինական հարաբերությունների զարգացման համար։

Անցյալ տարվանից գործում է Երևանից Ուրումչի ուղիղ չվերթը, ուստի չինարեն սովորող ուսանողներին խորհուրդ եմ տալիս ամառային արձակուրդներին այցելել Չինաստան և ծանոթանալ երկրի մշակույթին, ինչպես նաև չինական հասարակությանը։ Բացի ակադեմիական գիտելիքներից, ուսանողներին խրախուսվում է տեսնել Չինաստանը սեփական աչքերով և տեղում ուսումնասիրել նրա պատմությունն ու մշակույթը: Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի դեսպանությունը ողջունում և խրախուսում է այս հետաքրքրությունը Չինաստանի նկատմամբ ամեն կերպ»,- ասաց Չեն Մինգը:

5ab59ffc-e2b6-4dce-a864-5dc38d81c736.jpg (22 KB)

9b0fb9a3-93a2-4c6e-bd98-94c584b79864.jpg (26 KB)

58d073e2-3689-40c4-b41c-76882afc0808.jpg (20 KB)

927bcefc-a318-4c9e-bfbd-087e4c465d65.jpg (18 KB)

bd0c5604-bfb0-45b0-802e-ab6837c67c61.jpg (18 KB)

bd52fbd4-4d8b-4024-8cdd-31fc474ec1d2.jpg (20 KB)

a25c0092-b542-46c6-8c21-505b75205f4f.jpg (22 KB)