Առաջին բաց լեսբիական համբույրը, որը տեղի է ունեցել ԱՄՆ ռազմածովային ուժերում իսկական սենսացիա է առաջացրել: Նավակայանի վրա հանդիպած Երրորդ կարգի ավագ, 22-ամյա Սիթլալիկ Սնելը եւ 80 օր տեւած շրջագայությունից վերադարձած երկրորդ կարգի ավագ 23-ամյա Մարիսա Գայեթը համբուրվել են բազմաթիվ ականատեսների աչքի առաջ:
Դա առաջին բաց համբույրն էր ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների կողմից, որը տեղի է ունեցել ամերիկյան բանակում, հաղորդում է HampstonRoads.com կայքը: Աղջիկների խոսքով, իրենք հարեւաններ են եղել ռազմածովային դպրոցում սովորելու ժամանակ, որտեղ նրանց միջեւ զգացմունքներ են առաջացել: Բայց մինչեւ վերջին ժամանակներս նրանք թաքուն են պահել իրենց զգացմունքները:











