Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի բնակիչները հավաքվել են թաղամասի կենտրոնում, որպեսզի ներկայացնեն 10 կետից բաղկացած իրենց պահանջները: 

Նշենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը փետրվարի 19–ին հանդիպում էր ունեցել «Հաղթանակ» թաղամասի (4-րդ գյուղ) բնակիչներին ներկայացնող 5 հոգանոց խմբի հետ, քննարկել նրանց պատկանող հողերի փաստաթղթավորման եւ կարգավիճակի հարցը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ եւ ԱԺ պատգամավորներ։

Հիշեցնենք, որ բնակիչները փետրվարի 10-ին փակել էին «Հաղթանակ» թաղամաս տանող գլխավոր ճանապարհը՝ պահանջելով, որ իշխանությունը կատարի իր խոստումը եւ լուծի իրենց խնդիրը։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Հաղթանակ» թաղամասի բնակիչները բարձրացնում են հողերի սեփականության հարցը։ Վերջին տարիներին նրանք մի քանի անգամ դիմել են քաղաքապետարանին և կառավարությանը՝ պահանջելով հստակ լուծում, սակայն երկար ժամանակ խնդրի լուծում չստանալով՝ վերջերս սկսել են բողոքի ակցիաներ իրականացնել։