Ազգային ժողովի ՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանն առաջարկում է Թրամփ–Զելենսկի բանավեճից հետևություններ անել:
«Բնականաբար, հետեւել եմ թե այդ քննարկմանը, թե դրան հետեւող լոնդոնյան հավաքին, բայց մեկնաբանելու առանձնապես բան չունեմ, տեսանք՝ ինչպիսի զարգացումներ տեղի ունեցան, ես առաջարկում եմ առանց շտապելու հետեւել, քանի որ տեղի են ունենում մի շարք իրադարձություններ, որոնք իհարկե նորություն են մեր հանրության համար, որովհետեւ տեղի են ունենում ավելի բաց ու թափանցիկ այս քննարկումները լրագրողների մասնակցությամբ: Ավելացնելու բան չունեմ, պետք է հետեւենք եւ պարզապես բոլոր քաղաքական ուժերը եւ բոլոր դերակատարները հետեւություններ պետք է անեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:
Դիտարկմանը, թե շատ են քննարկում տեղի ունեցածը՝ պրոյեկտելով ՀՀ վարչապետի վրա եւ ասում են, որ այսպես են տեղի ունենում քննարկումները Փաշինյանի ներկայությամբ, պատգամավորն ասաց. «Ես կարծում եմ, որ բոլորը ուղիղ եթերով հետեւել են քննարկմանը, լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չկա»:
Հիշեցնենք նախորդ ուրբաթ աննախադեպ քննարկում տեղի ուեցավ Սպիտակ տանը Ուկրաինայի եւ ԱՄՆ նախագահների միջեւ, վիճաբանությունը այնքան բուռն էր, որ Զելենսկին հեռացավ Սպիտակ տնից առանց ասուլիս տալու Թրամփի հետ:











