Մարտի 4-ին Երեւանում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյան։ Օրակարգում ընդհանուր առմամբ 20 հարց է։ Դրանցից 12-ը կքննարկվի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ, մնացածը՝ առաջին ընթերցմամբ։

Դրանց թվում են Հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Հարկային օրենսգրքում լրացումների մասին օրինագիծը, Հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը եւ այլն։