Գերիները հավատացին ռուսներին և մինչև վերջ գնացին, էդ գերեվարվելն էլ է ուրիշ ընթացք ունեցել։ Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Երկրապահ» կամավորական միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

«Բոլորս պետք է պահանջենք, որ գերիներին հետ տան, երեք նախագահին, ՊԲ ղեկավարին, դա մեր բոլորիս պարտքն է, բոլորիս ցավն է, որ մեր պետության 3 ղեկավարը գերեվարված են։

Գերեվարվելն էլ ուրիշ ընթացք է ունեցել, հավատացին ռուսներին, մինչև վերջ գնացին»,- նշել է Միքայելյանը։